Սոցիալական ցանցերում ակտիվացել է Koobface «որդ»-վիրուսը: «Կասպերսկու լաբորատորիայի» հաղորդագրության մեջ նշվում է, որ վնասարար ծրագիրը հարձակվում է ճանաչված Facebook եւ Twitter ցանցերի վրա, եւ օգտագործում է ջարդված կայքերը՝ որպես սեփական սերվերներ:

Ղեկավարման սերվերներն օգտագործվում են հրահանգների առաքման եւ վիրուսով վարակված բոլոր համակարգիչների թարմացման համար:

«Կասեպերսկու Լաբորատորիայի» վերլուծաբան Ստեփան Տանասի խոսքով, վերջին իրադարձությունները հնարավորություն են տալիս դատել, թե ինչպես է Koobface-ի ետեւում կանգնած հանցավոր խմբավորումը կառավարում «որդի» ենթակառուցվածքը:

NEWS.am-ի համակարգչային մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործողներին ուշադիր լինել կասկածելի բովանդակության հղումները բացելիս, եւ անգամ այն դեպքերում, երբ դրանք ստացվել են ձեր ծանոթներից:

Օգտագործեք ժամանակակից բրաուզեր՝ Firefox 3.x, Internet Explorer 8, Google Chrome, Opera 10: Հնարավորության դեպքում ցանցում մի գրեք ձեր անձնական տեղեկությունները՝ տան հասցեն, հեռախոսահամարը եւ այլն: Պարբերաբար թարմացրեք համակարգչի հակավիրուսային ծրագիրը: