Չեբարկուլ լճի հատակից հաջողվել է հանել չելյաբինսկյան երկնաքարի առաջին կտորը: Life News պորտալը տեսանյութ է տեղադրել, որտեղ ջրսուզակները հանում են երկնաքարը: Կադրերում երեւում է, թե ինչպես գիտնականները զննում են նոր հանված կտորը եւ նրանցից մեկը տնկում է բութ մատը:
Հիշեցնենք, որ երկնաքարի կտորը լճի հատակից հանել են սեպտեմբերի 24-ին:
Չեբարկուլ լճի հատակից դուրս է բերվել երկնաքարի առաջին նմուշը
Այդ պահին գիտնականները սպասել են փետրվարից: Արշավախմբի անդամների խոսքով՝ երկնաքարի կտորը (մոտ բռունցքի չափ) մագիսական հատկություններ ունի:
Մասնագետները ենթադրում են, որ լճի տատակում երկնաքարի եւս մի կտոր կա՝ մոտ կես տոննա քաշով: Այն գտնվում է 13 մետր խորության վրա: Նախատեսվում է, որ երկնաքարի դուրս բերումը կավարտվի սեպտեմբերի վեջին:











