Չեբարկուլ լճի շրջանում արշավախմբի մասնակիցներին հաջողվել է 13 մետր խորությունից դուրս բերել հռչակավոր դարձած երկնաքարի առաջին նմուշը: Հոսանքի հետքերով դարչնագուն քարը քիչ էր մնում սուզորդներից մեկի կյանքը խլեր: Երկնային մարմնի փոքր մասնիկը բռունցքի չափ է:Սուզորդի վրա ընկաել է տիղմի կույտ, որը քիչ էր մնում նրա մահվան պատճառը դառնար:
Պարզվել է, հանգստյան օրերին լճում փոթորիկ է եղել եւ շարժման արդյունքում երկնաքարի հիմնական մասը լուծվել է:Ամբողջ աշխարհում հայտնի չելյաբինսկյան երկնաքարի դուրս բերումը Չեբարկուլ լճից մեկնարկել էր սեպտեմբերի 14-ին: Արշավախումբը, որը զբաղվում է այս գործողությամբ, իրականու կոչվում է «Ձուկն ու մարդիկ ընդդեմ ասուպի»:Երկնային մարմնի որսորդները լճի ափին առանց արշավախմբի ջրասույզների բավական շատ են: Այցելող զբոսաշրջիկներ նույնպես փորձում են ձեռք բերել արժեքավոր ավարը: Եվ երբ սառույցը է հալվել է, իշխանությունները որոշել են լճում տեղադրել երկնաքար գտնվելու վայրը նշող նշան: Իսկ զանգվածային սուզումներից խուսափելու համար այն իրական տեղից տեղադրվել է 200 մետր հեռու, հայտնում է Life News-ը:
Երկնաքար ամենամեծ կտորը սովորական մագնիսով դուրս բերել հնարավոր չէ: Այն մոտ մեկ մետր տրամագիծ ունի եւ թաղվել վեց մետր տիղմի շերտի տակ: Իսկ մինչ այն դուրս բերելը, առաջին հերթին պետք է մաքրել այդ տիղմը, սակայն այնպես, որ չվնասվի լճի էկոլոգիան: Դրա համար տեղադրվել էր հատուկ սարքավորում: Մեքենան պետք դուրս մղի տիղմը, բաժանի ասուպը փոքր կտորների, իսկ հետո վերադարձնի դրանք են իրենց տեղերը:




























