Ամերիկյան ինքնաշխատ LADEE-ի կայանը հաջողությամբ դուրս է եկել լուսնային ուղեծիր, այն աստիճանաբար կսկսի նվազեցնել ուղեծրի բարձրությունը մինչեւ 50 կմ, որից հետո կսկսվի հիմնական գիտական ծրագիրը:
LADEE զոնդը հաջողությամբ մեկնարկել էր սեպտեմբերի սկզբին` Ուոլոպս կղզու տիեզերակայանից:
Տրվել է տիեզերական լազերային շոուի մեկնարկը. LADEE սարքը ուղարկվել է Լուսին
Երեք շաբաթվա ընթացքում այն մնացել է երկրային ուղեծրի մոտ` ճիշտ ժամանակին եւ ճիշտ դիրքով Լուսին դուրս գալու համար: Այդ ժամանակահատվածում գիտնականներն անցկացրել են սարքավորումների եւ գիտական սարքերի առաջին ստուգումները:
Հոկտեմբերի 12-ին սարքը կանցնի Լուսնի ուղեծիր` 250 կմ բարձրության վրա: Այնտեղ զոնդը կսկսի նախապատրաստվել հետազոտական ծրագրին, ինչպես նաեւ կանցկացնի լազերային շոու: Այնուհետեւ ուղեծիրն աստիճանաբար կցածրացնեն մինչեւ 50 կմ բարձրության:
Առաքելության ընթացքի մասին պաշտոնական տեղեկություն չկա, քանի որ դրա կայքը եւ սոցցանցերում հասցեները փակ են ԱՄՆ-ում բյուջետային ճգնաժամի պատճառով:
280 միլիոն դոլար արժողությամբ LADEE (Lunar Atmosphere and Dust Environment Explorer)-ի առաքելության նպատակն է լուսնի մթնոլորտի ուսումնասիրությունը: Լուսնի մթնոլորտը տրիլիոն անգամ բարակ է Երկրի մթնոլորտից, մասնագետներն այն էկզոլորտ են անվանում: Սարքը կօգտագործի նաեւ Լուսնի եւ Երկրի միջեւ լազերային կապի փորձ կատարելու համար:





























