Մոնրեալից մի խումբ ուսանողներ աշխարհում սովից տառապող մարդկանց համար սնունդի նոր աղբյուր են գտել՝ ալյուր միջատներից:

ՄքԳիլլի համալսարանի (McGill University) թիմը ծրագրում է ծղրիդներ բուժել Մեքսիկայում, Թայլանդում եւ Քենիայում, ապա դարձնել ալյուր հաց թխելու համար: Միջատները հասանելի կլինեն ամբողջ տարին եւ կդառնան սննդի էժան աղբյուր, նաեւ նման նորարարությունը լրացուցիչ բիզնես-հնարավորություն է բացում տեղական ֆերմերների համար:

Նոր նախագիծն արդեն հաղթել է Հալթի մրցանակը (Hult Prize) 2013թ. եւ հինգ ուսանողներ միլիոն դոլար գրանտ են ստացել՝ նախագիծն իրականություն դարձնելու համար:

Ալյուրի նոր տեսակը հայտնաբերել են ուսանողներ Մոհամեդ Աշուրը, Շոբիթա Սուրը, Ջեսսի Պիրլշթեյնը, Զեւա Թոմփսոնը եւ Գեյբ Մոտտան: Յուրաքանչյուր ֆերմերի կոնտեյներներ են տրվելու, որոնց մեջ հավաքվելու են ծղրիդները: Մոտ 10 տոննա ծղրիդներ 2014թ. մարտին կառաքվեն Մեքսիկա, իսկ առաջիկայում խումբը ծրագրում է սնունդի համար այլ միջատներ եւս օգտագործել: