Էջմիածնում հինգերորդ անգամ նշել են քաղաքի տոնը։ 2698-ամյակի առթիվ կազմակերպված շքերթին մասնակցել են ԵԿՄ վետերաններն ու երիտասարդ երկրապահները, քաղաքի տարբեր կրթահամալիրների սաները, Էջմիածնի մարզիկները, մուլտհերոսներ։
Էջմիածնի տոնը նշվում է հոկտեմբերի 8-ին` Մեսրոպ Մաշտոցի` գրերը Վաղարշապատ բերելու օրը։ Բեմականացված արարողությամբ կենտրոնական հրապարակում Մեսրոպ Մաշտոցը նորագյուտ գրերը հանձնել է քաղաքապետ Կարեն Գրիգորյանին:
Շքերթի ավարտին հետևել է ցուցադրություն մթերքի ու ձեռքի աշխատանքների տարբեր տաղավարներով:
Տոնն ավարտվել է համերգով ու հրավառությամբ։











