Ամեն հինգշաբթի գործադիրի նիստի օրերին կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիներն այսօր՝ հոկտեմբերի 10-ին, չիմանալով՝ ում դիմել իրենց խնդիրներով, թափվեցին կառավարություն եկած գրող, հրապարակախոս Զորի Բալայանի գլխին ու հարցախեղդ արեցին նրան։
«Կանխենք գազի թանկացումը» ֆեյսբուքյան նախաձեռնության անդամները, ովքեր կառավարության առջեւ հավաքվել էին՝ գազի գնի բարձրացման իրավական հիմնավորում պահանջելու, հորդորեցին գրողին միանալ ու աջակցել իրենց։
«Կարծում եմ, որ պիտի շարունակեք մինչեւ վերջ, որովհետեւ դա ժողովրդի համար է արվում»,- ասաց Զորի Բալայանը ու մտավ կառավարություն։
Ակցիայի մասնակիցները նրա հետեւից գոռում էին, որ վարչապետին հասցնի իրենց բողոքը։











