Հոկտեմբերի 10-ին «Փակ շուկայի» մոտ հասարակական կարգը հսկող՝ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը անհանգիստ էր. շտապում էր ֆուտբոլի երիտասարդական հավաքականների Հայաստան-Ֆրանսիա հանդիպմանը։ Օսիպյանն անընդհատ նեղվում էր, թե «ֆուտբոլը մնաց»։ Ի վերջո, չդիմացավ, մոտեցավ «Նախախորհրդարանի» անդամ Վարդան Հակոբյանին ու ասաց. «Էկեք, գնացեք, մենք էլ գնանք ֆուտբոլի»։