Facebook-ն այլեւս օգտատերերին թույլ չի տալիս «քողարկվել». Ընկերությունը էջը որոնման համակարգից թաքցնելու գործառույթը կասեցրել է:
Այսուհետ կարելի է ցանկացած մարդու գտնել եւ մասամբ տեսնել նրա հիմնական տվյալները՝ գլխավոր լուսանկարներ, հետաքրքրություններ ու այլն:
Սոցցանցի ինժեներները շտապում են հանգստացնել օգտվողներին՝ նշելով, որ «սեւ ցուցակում» գտնվողներն առաջվա նման չեն կարող տեսնել իրենց արգելափակողի տվյալները:
Որոշումը կայացվել է օգտվողների անվտանգությունն ապահովելու նկատառմամբ:
«Նախորդ կարգավորումները լիակատար անհասանելիություն չէին ապահովում՝ միաժամանակ անվտանգության կեղծ զգացում էին հաղորդում»,– ընդգծել են ցանցի ներկայացուցիչները:





























