Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 11-ին առաջին հաղթանակը տարավ աշխարհի 2014թ․ առաջնության ընտրական մրցաշարի տնային խաղում՝ Բուլղարիայի հավաքականին պարտության մատնելով 2:1 հաշվով։
Խաղից հետո Երեւանի «Հանրապետական» ստադիոնից երկրպագուների ցնծությունը տեղափոխվեց Երեւանի փողոցներ։ Քաղաքի կենտրոնական փողոցներում երկրպագուները երգում էին, պարում, գրկում ու շնորհավորում միմյանց։
Սա այն եզակի օրերից է, երբ համերաշխ էին հետիոտն ու վարորդը։ Վարորդները փողոցով քայլող երկրպագուների վրա ոչ միայն չէին զայրանում, այլեւ միանում էին նրանց ցնծությանը ազդանշաններով։
Համահայկական բերկրանքի լավագույն կադրերը ֆիքսել է NEWS.am-ի տեսախցիկը։
Տեսանյութը՝ Գայանե Ապրունցի











