«Նախախորհրդարանի» անդամներ Լեւոն Ստեփանյանը եւ Վարուժան Ավետիսյանը հայտարարում են վերջին օրերին իրենց ահաբեկելու փորձերի մասին:
Մասնավորապես, Վարուժան Ավետիսյանը նշել է, որ հոկտեմբերի 10-ի երեկոյան ժամը 21:00-ի սահմաններում, իրենց հարեւանի որդին ասել է, որ իրեն ցանկանում է տեսնել «Վստրեչի Ապեր»-ը: Նրա խոսքով՝ վերջինիս մարդիկ շուրջ 2 ժամ սպասել են բակում, որպեսզի հանդիպեն Վարուժանին: Նրանք ասել են, որ «Վստրեչի Ապերը» ուզում է տեսնել եւ զրուցել «Նախախորհրդարանի» անդամի հետ:
Վարուժանն ասել է, որ եթե նա ուզում է զրուցել «Փակ շուկայի» թեմայով, ապա իր կարծիքը հստակ է, կառույցի սեփականատերը պետք է վերջ տա ապօրինի քայլերին:
Մանրամասները՝ տեսանյութում:











