Երեւան-Սեւան ճանապարհի 25-րդ կմ-ից սեպտեմբերի 26-ին ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկվեց մի քաղաքացի, ում վարած ավտոմեքենայի սրահից հայտնաբերվեց 13,92 գրամ մարիխուանա: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից»
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, խուզարկվել է Հրազդան քաղաքի 49-ամյա բնակիչ Արմեն Առաքելյանի տունը, որտեղից հայտնաբերվել է խոշոր չափերի հաշիշ, մարիխուանա, կանեփի սերմեր:
Մանրամասները՝ տեսանյութում:











