Բաքվում միացյալ ընդդիմության հրավիրած հանրահավաքում բանաձեւ է ընդունվել: www.minval.az-ը հայտնում է, որ ընդդիմության գլխավոր պահանջը նոր ընտրությունների անցկացումն է:
Ըստ բանաձեւի տեքստի՝
1. Ընտրությունները նորմալ չեն անցել եւ արդյունքներն ամբողջությամբ կեղծվել են:
2. Հոկտեմբերի 9-ին Ալիեւը հանցանք է գործել ժողովրդի նկատմամբ:
3. Հասանլիի շտաբի ստացած տեղեկությունը զանգվածային զեղծարարությունների մասին ապացուցում է, որ ժողովուրդը քվեարկել է հանուն Ազգային խորհրդի թեկնածուի:
4. Կեղծիքների եւ միջամտությունների արդյունքում ձայները յուրացվել են Ալիեւի կողմից:
5. Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը չի ընդունում ընտրությունների օրինականությունը:
6. Պետք է նոր ընտրություններ անցկացնել:
Ցույցին ելույթ ունեցած ընդդիմության միասնական թեկնածու Ջամիլ Հասանլին հայտնել է, որ Ադրբեջանի ընդդիմությունը հավելյայ տեղեկություններ ունի կայացած նախագահական ընտրությունների ժամանակ իշխանությունների զեղծարարությունների մասին: Ըստ նրա՝ «բռնապետը իր շրջապատի գերին է: Արաբ բռնապետերը նույնպես թալանում են եւ կիսվում ժողովրդի հետ, սակայն մեր բռնապետը միանգամայն այլ է, եւ նա այլեւս տեղ չունի իշխանությունում»: Որպես իշխանության ստորության օրինակ՝ Հասանլին հիշեցրել է, որ ընտրություններից մեկ օր առաջ հայտնի էին դարձել ընտրությունների արդյունքները: «Այսօր մենք ստացանք 2005 ընտրատեղամասից մեր դիտորդների արդյունքները: Դրանք վկայում են, որ քվեաթերթիկների լցոնում է տեղի ունեցել, եւ ընդհանրապես զեղծարարություն է տեղի ունեցել», - հայտնել է Հասանլին: Ըստ նրա՝ ոչ բոլոր կեղծիքներն են գրանցվել ԵԱՀԿ զեկույցում: Հասանլին ընդգծել է, որ ընտրություններին դրական գնահատական տված որոշ կազմակերպություններ իրենց իրական դեմքն են ցույց տվել, եւ պարզվել է, որ նրանքնույնպես կառավարվում են կոռումպացված իշխանության կողմից»:
Հանրահավաքին ելույթ են ունեցել նաեւ ընդդիմադիր կուսակցությունների այլ առաջնորդներ: Այն շարունակվել է 25 րոպե:












