Համացանցում հայտնվել են հերթական լուսանկարները, որոնցում ենթադրաբար պատկերված են հաջորդ սերնդի iPad-ի առաջամասը եւ հետնամասը:  Ի տարբերություն նմանատիպ  այլ լուսանկարների՝ այս անգամ պատկերները բարձր թողունակությամբ են արված եւ իրոք լավ հնարավորություն են տալիս պատկերացում կազմելու iPad 5-ի արտաքին տեսքի մասին:

Լուսանկարները հերթական անգամ  հաստատում են նախնական լուրերը, թե iPad 5-ը նախորդից բարակ է լինելու, թեթեւ եւ չափերով փոքր, իսկ դիզայնով ավելի շուտ հիշեցնում է  iPad mini-ն, քան՝ iPad 4-ը, հայտնում է Ferra-ն:

Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ Apple-ի պլանշետի հաջորդ սերունդը կունենա  64 բիթանոց պրոցեսոր, ինչպես նաեւ 8 մեգապիքսելանոց տեսախցիկ:  Apple-ը կարող է նաեւ iPad 5 –ը եւ iPad mini 2-ը համալրել  Touch ID մատնահետքերի նոր սենսորով, սակայն սա դեռ  կասկածելի է: Լուսանկարներից երեւում է, որ iPad 5-ն ունի երկու գույնի կորպուս՝ արծաթագույն եւ մուգ մոխրագույն: Սպասվում է, որ Apple-ի նոր սերնդի պլանշետները կներկայացվեն արդեն հոկտեմբերի 22-ին: 

Լրատվամիջոցներ. Apple-ը նոր iPad-ը կցուցադրի հոկտեմբերի 22-ին