«Էրեբունի-Երեւան» տոնին հոկտեմբերի 12-ի առավոտից մայրաքաղաքի կենտրոնական փողոցների մեծ մասը փակ էին ավտոմեքենաների համար: Քաղաքի այդ հատվածում շրջում էին միայն տոնական զարդարված ու մայրաքաղաքի 2795-ամյակը հիշեցնող ավտոբուսները: Հյուսիսային պողոտայում խեցեգործության, գորգագործության, ասեղնագործության, փայտագործության բացօթյա դասընթաներ էին, թատերական և կրկեսային ներկայացումներ: Փողոցի մի հատվածում էլ սթրիթբոլի մրցումներ էին: