Դամասկոսում հոկտեմբերի 12-ին «Դար աս-Սալամ» դպրոցի մերձակայքում հրասանդի պայթյունի հետեւանքով հայ է զոհվել` Նշան Մելիքյանը: Այդ մասին հայտնում է Հալեպում Հայ Առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ NEWS.am –ը տեղեկացրել է, որ Դամասկոսի կենտրոնում հոկտեմբերի 6-ին ականանետային հրետակոծման արդյունքում զոհվել էր 55-ամյա Շավարշ Գարթացողյանը:
Նշենք, որ Սիրիայում նախքան արյունալի իրադարձություններն սկսվելը ընդհանուր առմամբ բնակվում էր շուրջ 60-70 հազար հայ: Նրանց կեսից ավելին բնակվում էին Հալեպում, իսկ մյուս կեսը՝ Լաթակիայում, Հոմսում, Քամիշլիում, Խասակեում, Յակուբիայում, Ռաքքայում, Քեսաբում եւ մայրաքաղաք Դամասկոսում:











