Մոսկվայի Բիրյուլեւո թաղամասում հոկտեմբերի 13-ի ցերեկն խռովություններ են սկսվել` թաղամասի բնակիչների եւ Եգոր Շչերբակովի սպանության արագ քննություն պահանջող ազգայանականների հանդիպման ժամանակ: Բիրյուլեւոյի 25-ամյա բնակիչը վախճանվել էր դանակահարությունից հետո` հոկտեմբերի 10-ի գիշերը:  Ոստիկանությունում հայտնել էին, որ հանցագործությանն արտասահմանի քաղաքացի կարող էր մասնակցած լինել: 

Հիշեցնենք, որ մարդասպանին որոնելու օպերատիվ գործողությունների ընթացքում, ոստիկանները ձերբակալել էին դաշնային հետախուզման մեջ գտնվող  հարյուրավոր արտասահմանցիների, այդ թվում նաեւ` Հայաստանի քաղաքացու:

Մոսկվայում մարդասպանին փնտրելիս ձերբակալել են մի հայի

Մոսկվայի ՆԳՆ-ի վարչության պետ Անատոլի Յակունինը հայտնել է, որ Բիրյուլեւոյի բնակչի մարդասպանի գտնվելու վայրը մատնանշողը կստանա 1 միլիոն ռուբլի, հայտնում է «Ռոսբալտը»:

Բիրյուլեւոյում ցույցի մասնակիցների եւ ոստիկանության միջեւ բախման հետեւանքով հիվանդանոց է  տեղափոխվել ՕՄՕՆ-ի երկու աշխատակից, հոկտեմբերի 14-ին հայտնում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով Մոսկվայի ոստիկանության մամուլի ծառայությանը:
Բիրյուլեւո ժամանած 1090 ոստիկաններից տուժել է վեց մարդ:

Ոստիկանությունում գնահատել եին նաեւ Բիրյուլեւոյում անկարգությունների մասնակիցների  գործած ավերածությունների հետեւանքները: Բանջարեղենների վաճառակետի տարածքում կոտրել էին դարպասները եւ վնասել երեք սառցախցիկ, վնասվել էր երեք մեքենա եւ ձմերուկների վաճառքի մի վրան:

Բիրյուլեւոյում հոկտեմբերի 13-ին ոստիկանությունը ձերբակալել է մոտ 400 մարդու: Ձերբակալվածները տեղափոխվել են Մոսկվայի տարբեր թաղամասերի ոստիկանության բաժիններ: Մոսկվայի ՆԳն ԳՎ-ից հոկտեմբերի 14-ի գիշերը հայտնել են, որ  ձորբակալվածներից 380-ին հարցաքննել են որպես նախկինում հարուցված քրեական գործի վկա: