Երեւանում հոկտեմբերի 14-15-ին անցկացվում է գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բելառուսական համատեղ հանձնաժողովի առաջին նիստը, հաղորդում է «ԲելաՊԱՆ»-ը:

Բելառուսական կողմը ներկայացնում է Լեոնիդ Դեմիդովը: Նիստի օրակարգում են տասնյակ հարցեր, այդ թվում՝ հայ-բելառուսական գիտատեխնիկական համագործակցության առաջնային ուղղությունների քննարկումը, Հայաստանի եւ Բելառուսի միջեւ երկկողմ գիտատեխնիկական համաձայնագրի շրջանակներում գիտական ծրագրերի մրցույթների եւ համատեղ հայ-բելառուսական գիտական միջոցառումների անցկացման կարգի, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջպետական նպատակային ծրագրերի համատեղ մրցույթների անցկացման հնարավորությանը դիտարկումը եւ այլն:

Բացի այդ, նիստի մասնակիցները ծրագրում են քննարկել ջրային էկոհամակարգերի հետազոտման միջազգային գիտական կենտրոնի ստեղծման հեռանկարները: