ԱՄՆ-ի բյուջետային ճգնաժամի քվեարկության արդյունքները հայտարարելուց մի քանի րոպե առաջ Ներկայացուցիչների պալատի սղագրուհին իրեն ոչ ադեկվատ է պահել: Նա ամբիոնից տարօրինակ արտահայտություններ է բղավել Աստծո եւ մասոնների մասին:

Մեծ փորձ ունեցող սղագրուհի Դայան Ռեյդին հայտարարել է, որ ամերիկացիները երբեք «աստծո միասնական ազգ» չեն եղել, ինչպես վկայում է ԱՄՆ-ի դրոշին հավատարմության երդման տեքստը: Ըստ նրա՝ երկրի  Սահմանադրությունն իրականում  մասոններն են գրել: Երկու հայտարարությունների միջեւ կապը Ռեյդին չի հասցրել  հստակեցնել, հայտնում է  Russia Today-ը:

Թեեւ բարձրախոսից հեռանալու համառ պնդումներին, սղագրուհին շարունակել է խոսքը, արդյունքում թիկնազորն է նրան հեռացրել: Այդ ընթացքում կինը բղավել է. «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառա լինել» (Մատթեոսի ավետարանից մեջբերում):

Fox News-ը հայտնում է, որ Դայան Ռեյդին հարցաքննել է ոստիկանությունը: Հետո նրան ուղարկել են հիվանդանոց՝ բուժզննման: