«Կասպերսկիի լաբորատորիան»  կօգնի Հայաստանի կիբերտիրույթն ավելի պաշտպանված դարձնել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին հայտարարել է «Կասպերսկիի լաբորատորիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին, որը ժամանել էր Երեւան:  Նա նշել է, որ աշխարհում շատ «թեժ կետեր կան, որոնց համար ազգային կիբերհամակարգերը պաշտպանելն առաջնահերթություններից մեկն է»: Այնուամենայնիվ, հավելել է նա, ընկերության աշխատանքը չպետք է քաղաքականացնել: 

Կասպերսկին ասել է, որ ամբողջ աշխարհում կիբերհամակարգերը գրեթե նույնն են եւ պարունակում են միեւնույն «երկաթը», օպերացիոն համակարգերը, ծրագրերը, համացանցը, այդ պատճառով էլ բոլոր երկրների համար Լաբորատորիայի առաջարկությունները  համարյա նույնն են՝ միջազգային համագործակցություն, ազգային կարգավորում,  տեխնոլոգիաներ, արտադրանքներ, ցանցեր եւ  ուսուցում:

Նշենք, որ «Կասպերսկիի լաբորատորիան» Հայաստանի կառավարության հետ համագործակցում է 2009թ.-ից՝ Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ ստոորագրած հուշագրի շրջանակում: Ներկայումս քննարկվում են համագործակցության նոր ձեւաչափեր: