Օհայո նահանգում դեպքի վայր շտապող ոստիկանի  եւ մեկ այլ մեքենայի բախման հետեւանքով  զոհվածները իրաքցի փախստականներ են։

Պատահարի հետեւանքով զոհված Իդ Բադի Շահադը ընտանյոք հանդերձ Իրաքի Բասրա քաղաքից ԱՄՆ ժամանել էր 3 տարի առաջ՝ ստանալով փախստականի կարգավիճակ։ Նրա հետ զոհվել են կինը եւ չորս երեխաները։ Տանը մնացած մյուս չորս երեխաները որբացել են, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Associated Press-ը։

Ոստիկանները շտապում էին Ապեր Առլինգտոն քաղաք՝ «Մաքդոնալդս» ռեստորանում կողոպուտի մասին ահազանգ ստանալուց հետո։ Վթարի հետեւանքով նա գլխի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ խաչմերուկում ոստիկանական եւ մեկ այլ մեքենաների բախման հետեւանքով զոհվել են բոլոր ուղեւորները՝ հինգ կին եւ մեկ երեխա։

ԱՄՆ-ում ոստիկանի մասնակցությամբ վթարի արդյունքում զոհվել է վեց մարդ