Լրագրողները ձեռք են բերել հոկտեմբերի 19-ին Բուենոս Այրեսի երկաթուղային կայարանում տեղի ունեցած գնացքի վթարի տեսագրությունը:
Ինչպես տեսագրությունից է երեւում, գնացքը մեծ արագությամբ բախվում է տերմինալին եւ կանգ առնում՝ դուրս գալով ռելսերից: Վթարը կարող էր բազմաթիվ զոհերի պատճառ հանդիսանալ, հաղորդում է NEWSru.com-ը:
Ուղեւորներից մեկը վթարից հետո լրագրողներին հաղորդել է, որ նախորդ կայարաններում մեքենավարը կանգ էր առնում՝ արդեն կառամատույցն անցնելով եւ ստիպված էր լինում հետընթացք կատարել՝ դռները բացելու: Վրակծաներից մեկի համաձայն՝ մեքենավարը հարբած է եղել: Նա վթարի ժամանակ վնասվածքներ է ստացել: Հիվանդանոցում նա վերահսկողության տակ է:
Հիշեցնենք, որ Բուենոս Այրեսում էլեկտրագնացը բախվել է բուֆերային հիմքին: Վթարի արդյունքում տուժել է առնվազն 58 մարդ:











