Արդեն մի քանի օր պատգամավոր Սամվել Ալեքսանյանի պաշտպանները ի պաշտպանություն օլիգարխի իրենց ակցիաներն անցկացնում են կարմիր գլխարկներով, որոնք մասնակիցներին բաժանում են ակցիայից առաջ։ Սա, ըստ երեւույթին, նրանց պատասխանն է կամավորի դեղին գլխարկներին, որոնցով երթեր են անցկացնում «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամները։

NEWS.am-ի թղթակիցը այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Մաշտոցի պուրակում հավաքված կարմիր գլխարկավորներից փորձել է պարզել, արդյոք նրանք տեղյակ են, թե ինչ է խորհրդանշում իրենց  գլխարկների կարմիր գույնը։

Պատասխանները ներկայացնում ենք տեսանյութում առանց մեկնաբանության։