Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում անհայտ անձինք գիշերը շրջում են Երեւանի փողոցներում եւ մայթերին ու հետիոտների անցումների վրա գրում 100°, ինչը, ըստ ամենայնի, խորհրդանշում է տրանսպորտի թանկացման դեմ պայքարի նոր ալիքը։
Հոկտեմբերի 22-ին քաղաքապետարանի առջեւ արդեն 90 օր նստացույց անող քաղաքացիական ակտիվիստները հայտարարել են, որ եթե քաղաքապետը 7-օրյա ժամկետում չկատարի քաղաքապետարանի երկու պաշտոնյաներին՝ տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին եւ «Երեւանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանին պաշտոնանկ չանի, իրենք դադարեցնելու են նստացույցը եւ անցնելու են ավելի սուր եւ ակտիվ գործողությունների։











