Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական հանցագործությունների հակազդման վարչությունը հերթական բացահայտումներն է արել առեւտրային կազմակերպության ծառայողների կողմից  ծառայությունները չարաշահելու դեպքերի առնչությամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանությունից:

2011թ մարտին խոշոր բանկերից մեկի Արմավիրի մասնաճյուղի  կառավարիչ Սամվել Գալստյանը եւ վարկային մասնագետ Կարեն Վարդանյանը իրենց ծառայողական լիազորությունները չարաշահելու միջոցով մի քաղաքացու պատկանող ՍՊԸ-ի անունով ձեւակերպել են 65 միլիոն դրամի նպատակային վարկ՝ եւ սեփական նախաձեռնությամբ այդ վարկի գումարով փակել մասնաճյուղի մի շարք հաճախորդների ժամկետանց վարկերի պարտքերը, իսկ վարկառուին չեն փոխանցել այդ հաճախորդների կողմից գրավադրված գույքի սեփականության իրավունքը՝ պատճառելով նրան առանձնապես խոշոր չափի նյութական վնաս:  Նախապատրաստված նյութերը ուղարկվել են գլխավոր դատախազություն:

Նման մեկ այլ դեպք էլ բացահայտել են մեկ այլ խոշոր բանկի հետ կապված: 

Մանրամասները՝ տեսանյութում: