Հոկտեմբերի 11-ին ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ դիմակավորված զինված անձը խոհանոցի պատուհանից ներխուժել է Կոտայքի մարզի Արզնի գյուղի բնակիչներից մեկի տուն ու բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել 700 հազար դրամ եւ մոտ 500 հազար դրամ արժողությամբ ոսկյա մատանի ու շղթա։
Հաջորդ օրը ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Երեւանի բնակիչ Սուրեն Թոխյանը։ Պարզվել է, որ նա ոչ միայն այդ, այլեւ նախորդ տարի նույն ձեռագրով իրականացված մեկ այլ հարձակման հեղինակն է։ Հետաքննությունը պարզել է նաեւ, որ նախորդ ավազակային հարձակումից առաջ Թոխյանը նաեւ բռնաբարության փորձ է արել։
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում։











