Ոստիկանությունը տեսանյութ է պատրաստել Վանաձորում կայացած Ձեռքի գնդակի հանրապետական մրցաշարի օրերին տեղի ունեցած ողբերգության մանրամասների վերաբերյալ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին մրցումներին մասնակցող «Աջափնյակ» թիմի 15-ամյա անդամ Դավիթ Հովակիմյանը կրծքավանդակի շրջանում դանակով հասցրած վերքով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ մահացել էր։
Պարզվել է, որ նույն օրը երեկոյան Դավիթն ընկերների հետ մրցումներից հետո դուրս է եկել զբոսնելու։ 4-5 վանաձորցի տարիքով ավելի մեծ երիտասարդներ նրանց դիտողություն են արել ու վեճ է ծագել։
Դավիթն ու ընկերները փախուստի են դիմել, սակայն վանաձորցիներից մեկը հասել է նրանց հետեւից դանակով հարվածել Դավիթին։
Ավելի ուշ սպանությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել նախկինում դատապարտված Կարեն Կուրգունցեւը՝ «քուրդ» մականունով։
Նրա դեմ գործ է հարուցվել ՔՕ 106 հոդվածով, Կարեն Կուգունցեւը կալանավորված է։











