Արիզոնայի Paragon Space Development ընկերությունը զբաղվում է հատուկ օդապարիկների մշակմամբ, որոնք էքստրեմալ զբոսաշրջիկներին կարող են դեպի մթնոլորտ տեղափոխել առանց հրթիռների: Ճանապարհորդությունը շատ ավելի էժան կլինի, քան ներկայումս առաջարկվող զբոսաշրջային թռիչքները դեպի տիեզերք:
Հելիումով լեցուն օդապարիկը զբոսաշրջիկներին 30000 մետր վեր կբարձրացնի հատուկ կապսուլայում: Ենթադրվում է, որ տոմսը կարժենա 75000 հազար դոլար: Սպասվում է, որ թռիչքները կմեկնարկեն արդեն 2016թ: Այս մասին հաղորդում է «Վեդոմոստին»:





























