Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, կապված իր նախագահական լիազորությունների ավարտվելու հետ, ազատում է բնակարանը, որի համար վճարում էր նախագահը:
Վերջին տարիներին Սահակաշվիլին իր ընտանիքի հետ պետության հաշվին բնակվում էր Թբիլիսիի ծայրամասում տեղակայված սեփական տներից մեկում: Հոկտեմբերի 22-ից նա ընտանիքի անդամների հետ միասին սկսել է հավաքել իրերը, որպեսզի տեղափոխվի քաղաքի կենտրոնում բնակվելու:
Նախագահի կինը հաղորդել է, որ նոր բնակավայր տեղափոխվելուն օգնել են Հոլանդիայում գտնվող նրա ծնողները:
Ինքը Սահակաշվիլին լրագրողներին հաղորդել է, որ տատիկն իրեն հողակտոր է նվիրել, որը վաճառքի է հանվել, իսկ ստացված գումարն ուղղվելու է նախագահական գրադարանի ստեղծմանը, գրում է «Նովոստի-Գրուզիան»:
Վրաստանի նախագահական ընտրությունները կկայանան այս տարվա հոկտեմբերի 27-ին:











