Բյարկի Միկկելսոնը՝ իսլանդական Ակյուրեյրի քաղաքի բնակիչը, տեղաբնակներին զարմացրել է տեսագրությամբ, որում երեւում է, թե ինչպես է ՉԹՕ-ն վայրէջք կատարում:

Դեղին լուսարձակմամբ օբյեկտը վայրէջք է կատարել երկնքից եւ ցած ընկել քաղաքից որոշակի հեռավորության վրա: Սակայն ոչ ոք չի կարողանում հասկանալ, թե դա ինչ է, հաղորդում է «Vesti.Ru»-ն՝ վկայակոչելով Huffington Post-ը:

Առեղծվածային կադրերը փոխանցվել են իսլանդացի ուֆոլոգներին, որոնք դանդաղեցրել են կադրերը եւ տեղադրել YouTube-ում: Նրանք ենթադրում են, որ օպերատորը հեռակառավարվող թռչող սարքը ՉԹՕ է համարել: Սակայն փորձագետները ոչինչ հաստատ չեն ասում: