Պարային-երաժշտական խմբի ելույթի ժամանակ մի աղջնակ շատ է տարբերվել յուրօրինակությամբ եւ էներգիայով: Տեսագրությունում կարելի է տեսնել, թե ինչպես է սկսնակ աստղը պարում այնպես, ինչպես ցանկանում է:

Եվրոպական ծագմամբ աղջիկները լուրջ դեմքով կատարում են նախապես սովորած շարժումները, իսկ սեւամորթ աղջիկը զվարճանում է եւ անում այն, ինչ մտքին է փչում: Գլխավորն այն է, որ ելույթը ոչ ոք չի դադարեցնում եւ խանգարում փոքրիկին, իսկ խումբը մինչեւ վերջ կատարում է իր համարը, փոխանցում է Huffington Post-ը: