Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում հոկտեմբերի 24-ին տեղի ունեցավ երիտասարդ դերասան Երվանդ Ենգիբարյանի հոգեհանգիստը: Հոգեհանգստին ներկա էին հարազատները, գործընկերներն ու երկրպագուները:

Երվանդ Ենգիբարյանի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը` հոկտեմբերի 25-ին, ժամը 14:00-ին, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնից:

Հիշեցնենք, որ դժբախտ պատահարը տեղի էր ունեցել Երեւանի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտակայքում, հոկտեմբերի 22-ին, գիշերը ժամը 05:00-ի սահմաններում։ Դերասանի վարած «Մերսեդես E-320» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել էր սյանը եւ գլխիվայր շրջվել: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս էին բերել 30-ամյա Երվանդ Ենգիբարյանի դին։