Անհայտ անձանց խումբը հոկտեմբերի 25-ի առավոտյան դյուրավառ խառնուրդով Մոլոտովի կոկտեյլներ է նետել Ռուսաստանի Մերձբայկալի տարածարջանի Քննչական կոմիտեի եւ ոստիկանության ՆԳՆ-ի Չիտայի վարչության շենքի ուղղությամբ, հայտնում են երկրամասի ՆԳՆ մամուլի ծառայությունից։
Ըստ գերատեսչության` հրկիզումներն իրականացվել են գրեթե միաժամանակ: Շենքերն աննշան վնասվել են, իսկ հրդեհի օջախները անմիջապես մարել են, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:
Ահազանգով ոտքի էին հանվել քննիչները, շենքից տարհանվել էր ամբողջ արժեքավոր գույքը, քրեական գործերը եւ այլ կարեւոր փաստաթղթեր: Այժմ կատարվածի երկու վարկած է դիտարկվում. ուշադրության շեղումը` գերատեսչության այլ օբյեկտների վրա հարձակվելու համար, կամ էլ կազմակերպված հանցախմբերի կողմից քննիչներին վախեցնելը:
Բացի դրանից, հսկող տեսախցիկների տեսադաշտում հայտնվել է հրկիզողներից մեկը:











