Զավեշտալի միջադեպը, որն արժանի է դասական ֆրանսիական կատակերգության, տեղի է ունեցել ԱՄՆ-ի բազմահարկ շենքերից մեկում: Կինը վերելակ է մտնում՝ վզի պարանով իր հետ տանելով մոպս շանը: Սակայն շունը չի հասնում տիրուհու հետեւից ու մնում է հարթակի վրա: Ընդ որում վզի պարանը կնոջ ձեռքում էր, հաղորդում է Nine Msn-ը:

Վերելակը սկսել է բարձրանալ՝ իր հետեւից քաշելով շանը: Բարեբախտաբար, շանն օգնության է հասել քաջ ասպետը՝ տարեց տղամարդու կերպարանքով: Նա ձեռքին մեկ ամողջական տուփ ձու է ունեցել, հաղորդում է Vesti.ru-ն:

Տեսնելով, թե ինչպես է վերելակը տանում շանը, նա փորձել է պահել նրան, բայց՝ ապարդյուն: Եթե վերելակը կառույցն այլ լիներ, ապա մոպսն անմիջապես կհայտնվեր վերելակի փոսի մեջ: Բարեբախտաբար, վզի պարանը պոկվել է ու շունն ընկել է հատակին: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել, բացառությամբ տղամարդու ձվերի, որոնց մի մասը կոտրվել է: