Իսրայելցի հնագետները կապարե ցուցանակ են հայտնաբերել, որտեղ հին հունարենով անեծքներ են փորագրված հակառակորդի հասցեին: Ցուցանակը հայտնաբերվել է մ.թ. III-IV դարերի հռոմեական կալվածքի տարածքում, որը լույս է սփռում Հռոմեական կայսրության այդ դարաշրջանի հասարակության կյանքի վրա:

Ցուցանակի վրա գրվածի համաձայն՝ Կիրիլա անունը կրող կինը դիմում է աստվածներին՝ խնդրելով վնասել Յեննիս անունով ինչ-որ մեկին: Տեքստի մի մասը հետեւյալ տեսքն ունի. «Ես անիծում եմ կրկին ու կրկին հակադրվող Յեննիսի լեզուն, աչքերը, զայրույթը, թշնամությունը», հաղորդում է Vesti.ru-ն:

Ցուցանակը հայտնաբերվել է հռոմեական ամրոցում, որտեղ նախկինում եղել է հայտնի Դավիթ թագավորի քաղաքը: Ամրոցը զբաղեցնում է 2 ք/կմ տարածք: Մարդիկ այստեղ ապրել են 3-րդ դարի վերջից մինչեւ 363 թվականը, երբ շինությունը երկրաշարժից փլվել է:

Հնագետները նշում են, որ Կիրիլան աստվածներից խնդրում է, որ նրանք չօգնեն Յեննիսին: Նա դիմում է 6 աստվածների, որոնցից 4-ը հունական աստվածներ են՝ Հեկատան, Հերմեսը, Պերսեֆոնեսն ու Պլուտոնը: Բացի այդ, հիշատակվում են շումերա-աքքադական Աբրակաս աստվածությունը:

Հատկանշական է, որ անեծքի հեղինակի վրա ազդեցություն է ունեցել հուդաիզմը, քանի որ տեքստում հանդիպում են եբրայերենի հետ առնչություն ունեցող անեծք-բառեր: