Հոկտեմբերի 27-ին Վրաստանում նախագահական ընտրություններ են նշանակված, որից հետ Միխայիլ Սահակաշվիլին կհեռանա քաղաքական ասպարեզից: 2004թ.-ից երկիրը կառավարող քաղաքական գործչի ամենավառ արտահայտությունները ՌԻԱ Նովոստիի մեջբերումների հավաքածուի մեջ:

Փողկապի հետ կապված միջադեպի մասին

«Իրականում այսպես էր. պատերազմի ամենածանր օրերին ես իմ աշխատասենյակում էի: Այնտեղ տեղադրված էր տեսախցիկ. ես օրվա ընթացքում ուղիղ եթերում մի քանի անգամ հարցազրույց էի տալիս: Տեսախցիկը միացրած էր այն պահին, երբ պետք է անջատված լիներ: Արդյունքում կադրերը հայտնվեցին YouTube-ում: Ահա եւ ամենը: Ուզում եմ կրկնել. ես այդ օրերին շատ հուզված էի: Հավանաբար, յուրաքանչյուրը նույն կերպ կվարվեր, ում ամեն ժամ զեկուցեին զոհերի եւ ավերածությունների մասին: Ես այդ պահին իմ սեփական աշխատասենյակում էի, սեփական երկրում, եւ չգիտեի, որ տեսախցիկը միացված է. ես իմ արարքի մեջ շատ որեւէ արտառոց բան չեմ տեսնում»:

«Քաղաքական գործչի հավասարակշռությունն ու բնավորությունը չեն որոշում սեփական փողկապի հանդեպ վերաբերմունքով, ինչը շատ  է հետաքրքիր Ռուսաստանցի մեր գործընկերներին, այլ նրա քաղաքական որոշումներով ու հայտարարություններով»:

Պուտինի մասին

«Ես չեմ պատրաստվում որեւէ տեսակի զիջումների գնալ Պուտինի վարչակարգի հետ»:

Մեր հարաբերությունները միշտ կոշտ են եղել, սակայն երբեք դուրս չեն եկել քաղաքավարության սահմաններից: Հայտնի է, որ համաշխարհային շատ առաջնորդների նա տարբեր մականուններով է կոչել: Իսկապես, նա կարող է շատ կոպիտ լինել: Բայց անձամբ ինձ նա երբեք չի կոպտել: Միշտ եղել է բարեկիրթ հեռավորություն:

Ես որեւէ անձնական հատուկ թշնամանք չեմ տածել Պուտինի հանդեպ: Նույնիսկ, չնայած այն հանգամանքին, որ նրա հրամանով ռուսական բանակը բռնագրավել է իմ երկրի տարածքի մի մասը»:

 «Եթե պատկերավոր խոսենք, ապա մեր միջեւ պարզապես աշխարհընկալման հակասություն կա: Պուտինն այսպես կոչված  թաղային հեղինակության մտածելակերպ ունի, իսկ ես միշտ գերազանցիկ եմ եղել, դասարանի լավագույն սովորողը: Հիշում եմ, երբ ոսկե մեդալով ավարտեցի դպրոցը, անընդհատ բախումների մեջ էի բակի տղաների հետ: Ես կռվում էի ու թույլ չէի տալիս, որ ինձ նեղացնեն: Նման մի բան այժմ տեղի է ունենում հետխորհրդային միջավայրում»:

2008թ.-ի պատերազմի մասին

«Չի կարելի սեփական աշխարհաքաղաքական ուռճացած ամբիցիաների պատճառով զոհել փոքր ազգերին: Սա իմ հստակ դիրքորոշումն է: Սակայն, կարծում եմ, որ Հարավային Օսիեթիան Ռուսաստանին առհասարակ չէր հետաքրքում: Այն, ինչ կատարվում է Վրաստանում, կառավարությունը տապալելու եւ երկրի անկախությունը ոչնչացնելու կամ սահմանափակելու հստակ փորձ է»:

«Թիկնապահները ինձ գետնին պառկեցրին, ես շոկի մեջ էի, ու արձագանքը համապատասխան էր, սակայն չի կարելի դա նախագահի վախկոտության դրսեւորում համարել… Մենք երբեւէ Պուտինին կամ Մեդվեդեւին տեսե՞լ ենք պատերազմի դաշտում»:

«Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ պատերազմն անխուսափելի չէր լինի միայն այն դեպքում, եթե Վրաստանը չկայանար որպես պետություն, եթե կատարեր Ռուսաստանի բոլոր պահանջները ու ոչ թե միայն 2008 ու 2007 թվականներին, այլ սկսած 2003թ.-ից»:

Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի անկախության մասին

«Միանգամայն խելագար Չավեսից բացի, աշխարհում ոչ ոք չի ճանաչի Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը»: