Անկարայում ոստիկանության աշխատակիցների եւ ուսանողների միջեւ բախումներ են տեղի ունեցել: Երիտասարդությունը դուրս է եկել թուրքական մայրաքաղաքի փողոցներ այն բանից հետո, երբ իշխանությունները որոշել են ճանապարհ կառուցել, ինչը մասամբ պետք է հատի համալսարանական քաղաքը: Նախագծի համաձայն՝ շինարարության ընթացքում կտրելու են տարածքի ծառերը:
Ցույցը ցրելու համար իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել: Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են ակցիայի մի շարք մասնակիցների, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նշենք, որ ավելի վաղ Ստամբուլում Գեզիի զբոսայգու համար ցույցեր էին տեղի ունեցել:











