Վաշինգթոնում հազարավոր մարդիկ բողոքի ակցիա են կազմակերպել ընդդեմ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) գործունեության: ԱԱԳ-ն հայտնվել է միջազգային սկանդալի կենտրոնում հեռախոսների գաղտնալսման ու համացանցու առկա հաղորդագրությունների վերահսկման առնչությամբ: «Վերջ տվեք մեզ հետեւլուն» կոչի ներքո ընթացող ակցիան տեղի է ունեցել Կոնգրեսի շենքի մոտ Վաշինգթոնի կենտրոնական զբոսայգում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հասարակական կազմակերպություններից բացի ակցիայի նախաձեռնողներ են հանդես եկել մի շարք հայտնի քաղաքական գործիչներ ու շոու-բիզնեսի ներկայացուցիչներ: Հանրահավաքի ժամանակ ողջունել են ԱԱԳ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին, որի շնորհիվ հայտնի է դարձել գերատեսչության գաղտնի ծրագրերի մասին: Դատելով ամենից՝ այն ստացվել է լրագրող Գլեն Գրինվալդի միջոցով, որը բրիտանական «Guardian» թերթում Սնոուդենի փաստաթղթերի հիման վրա հրապարակել էր մերկացնող հոդվածներ:

Հանրահավաքի մասնակիցները հայտարարել են, որ նախատեսում են ավելի քան 500 հազար ստորագրություն Կոնգրեսին ուղղված բանաձեւի ներքո` կոչ անելով ստեղծել հատուկ հանձնաժողով ԱԱԳ գործուներության հետաքննության համար, ինչպես նաեւ ուղղումներ մտցնել ամերիկյան օրենսդրության մեջ: Խոսքը երկու փաստաթղթերի մասին է, որոնց հիման վրա իրականանում են հեռախոսազրույցների գաղտնալսումն ու նամակների վերահսկումը: Դրանցից առաջինը հաստատվել է 1978թ.-ին, մյուսը՝ 2001թ.-ին՝ «Ալ-Քաիդայի» խմբավորման կողմից Նյու-Յորքում եւ Վաշինգթոնում ահաբեկչական հարձակումներից հետո: ԱՄՆ-ի Կոնգրեսի մոտ այս ակցիան նվիրված էր հայրենասիրության մասին օրենքի ընդունման 12-ամյակին: