Աշխարհի 23 երկրներից 125 ոսկերչական ընկերություններ ներկայացնում են իրենց աշխատանքները «Yerevan Show – 2013» երրորդ միջազգային ոսկերչական էքսպո-ցուցահանդեսում:
Արտասահմանյան հայտնի բրենդերի կողքին (Estet, deLaCour, MCT Watches, Gevorkyan, Waskoll, Nina Ricci Watches, Zorab, TACORI, MIIORI) մասնակցում են 25 ընկերություններ Հայաստանից։
Կանադայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Շվեյցարիայից, Թուրքիայից, ԱՄՆ, Մեծ Բրիտանիայից, Հունաստանից, Հոնկոնգից, Ռուսաստանից և այլ երկրներից ժամանած ոսկերչական ընկերությունների ներկայացրած տեսականու մեջ կան մեկ օրինակով արտադրվող բացառիկ նմուշներ։
Ցուցադրված նմուշների գինը տատանվում է մի քան տասնյակ դոլարից մինչեւ մի քանի հարյուր հազար դոլար: Ցուցահանդեսում գնումներ կատարելու համար Հայաստան է ժամանել շուրջ 140 գնորդ տարբեր երկրներից։
«
Հայաստանը միակ երկիրն է, որտեղ հոկտեմբերի վերջին կիրակի օրը նշվում է Ոսկերչի օրը:











