Իսպանական Կաստիլիայում վեց հանքափորներ մահացել են մեթանով թունավորվելու արդյունքում: Նրանք բացել են ապարի պլաստն ու բախվել կուտակված թունավոր գազին: Հինգ բանվորների հաջողվել է փրկել, նրանց հիվանդանոց են տեղափոխել, չորսի վիճակը ծանր է:

Հաղորդվում է, որ վտանգավոր գոտում ոչ ոք չի մնացել, սակայն փրկարարներն առայժմ չեն կարողանում հասնել գազավորված տարածք: Այս մասին հաղորդում է Euronews-ը:

Իսպանիայում այս ողբերգությունն ամենացավալին է վերջին 18 տարիներին գրանցված նմանատիպ միջադեպերից:

Հանքահորը, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը, պետք է փակեին կորուստների պատճառով, ինչպես որ տարածաշրջանի նման այլ հանքահորերը: