Ռուսաստանցի լեգենդար հեռուստալրագրող եւ ՕՌՏ-ի առաջին գլխավոր տնօրենի որդին՝ Ալեքսանդր Լիստեւը, «Մազդա» ավտոմեքենայով խոյահարել է երկու ավտոմեքենա եւ փորձել փախչել դեպքի վայրից: Սկանդալային վթարը տեսանկարահանել է նրա հետեւից ընթացող մեքենայի տեսառեգիստրը: Միջադեպը տեղի է ունեցել դեռեւս հոկտեմբերի 26-ին:
Life News-ի տեղեկություններով՝ վթարը տեղի է ունեցել այն պահին, երբ Լիստեւը մոտ 140 կմ/ժ արագությամբ փորձել է ճողոպրել իրավապահների հերթապահ ավտոմեքենայից:
Վթարից անմիջապես հետո երեսունամյա Լիստեւը փորձել է փախչել, սակայն իրավապահները ձերբակալել են նրան:
Հաղորդվում է, որ նա ալկոհոլի ազդեցությամբ է եղել: Վթարի արդյունքում ոչ ոք չի տուժել, վնասվել են միայն ավտոմեքենաները: Սակայն անսթափ վիճակում ավտոմեքենա վարելու եւ դեպքի վայրից փախչել փորձելու համար դատարանը նրան դատապարտել է քառօրյա վարչական կալանքի:











