Ոստիկանությունը պատրաստել է տեսանյութ այն մասին, թե ինչպես ոստիկանության լեյտենանտ Նարեկ Ստեփանյանը՝ վտանգելով իր կյանքը, նետվեց Որոտան գետն ու փրկեց Սիսիանի Մուծք գյուղի 17-ամյա բնակիչ Սոնային:

Ընտանիքի անդամները Նարեկին իրենց տան փրկիչն են համարում, իսկ Սոնան ասում է, որ հոկտեմբերի 16-ին ինքը 2-րդ անգամ է ծնվել: Ոստիկանության լեյտենանտը  սխրանքի համար պարգևատրվել է մեդալով:

Ականատեսները, խեղդվողն ու նրան փրկողը տեսանյութում պատմում են կատարվածի մանրամասները։