Մոսկվայում 43 տարեկան հասակում մահացել է «օրենքով գող» Կոնստանտին Գինզբուրգը, ով քրեական աշխարհում առավել հայտնի է «Կոստյա Գիզյա» անունով: Մահվն պատճառը թրոմբն է եղել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Մոսկվացի Կոնստանտին Գինզբուրգը նախկինում դատապարտվել է մեկ անգամ՝ 1991-ին, 4 տարվա ազատազրկման՝ զենք պահելու եւ խմբի կազմում շորթման համար:

Գիզյան բազմաթիվ «գողական» հակամարտությունների մեջ է ներքաշվել «Դեդ Հասանի» կողմից եւ հավատարիմ է եղել Դեդ Հասանին մինչեւ նրա մահը:

Կոստյան հայտնի էր պրոֆեսիոնալ պոկերի աշխարհում եւ անգամ մասնակցել է պոկերի համաշխարհային մրցույթների: