Թեննեսի նահանգի Նեշվիլ քաղաքի միջազգային օդանավակայանում փոքրիկ օդանավ է վթարվել, օդաչուն զոհվել է: Օդանավակայանի դիսպետչերները միջադեպի մասին իմացել են ողբերգությունից միայն ժամեր անց, հաղորդում է CNN հեռուստաալիքը:
Cessna միաշարժիչ օդանավը, որը գրանցված է կանադական Windsor Flying Club աէրոակումբում, վթարի է ենթարկվել հոկտեմբերի 29-ի գիշերը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Դեպքի վայրում հայտնաբերվել է օդաչուի մարմինը: Անհայտ է մնում արդյոք օդաչուն կապ հաստատել է դիսպետչերների հետ եւ հաղորդել է արդյոք օդանավի ունեցած խնդիրների մասին: Միջադեպը հետաքննվում է:











