Հոկտեմբերի 30-ին մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ հավաքվել են Կառավարության շենքի մոտ՝ ի պաշտպանություն Թեղուտի իրենց բողոքը հայտնելու և վարչապետ Տիգրան Սարգսյանին նամակ փոխանցելու համար:

Ակտիվիստները բարձրախոսով ներկայացնում էին իրենց պահանջները, երբ ոստիկաններից մեկը մոտեցավ նրանց և թույլ չտվեց բարձրախոսով խոսել: «Հարմար չի Կառավարությանը»,- պատճառաբանեց ոստիկանը:

Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ ոստիկանների այդ պահանջն իրավական հիմքեր չունի եւ շարունակեցին խոսել բարձրախոսով։ Մի քանի րոպե տևած վեճից հետո, մոտավորապես 13։30-ին, ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանին: Ակցիան շարունակվեց առանց բարձրախոսի: