Բրազիլացի սերֆեր Կառլոս Բուռլեն, որը  որսացել է «Սուրբ Հուդա»  փոթորկի առաջացրած ամենաբարձր ալիքներից մեկը՝ 30,5 մ բարձրությամբ, կարող է ռեկորդ սահմանել։

Եվրոպական ափերի երբեմնի ամենաբարձր ալիքը Կառլոս Բուռլեին հաջողվել է որսալ Ատլանտյան օվկիանոսի պորտուգալական Պրայա դո Նորտ լողափին։

BBC-ն տեղեկացնում է, որ բրազիլացի սերֆեր Մայա Գաբերիան նույնպես ցանկացել է որսալ ալիքը, սակայն ալիքի հարվածից կորցրել է գիտակցությունը, կոտրել տախտակն ու հազիվ փրկվել խեղդվելուց։ Նրան փրկել է հենց Կառլոս Բուռլեն։

Բուռլեն այժմ սպասում է, որ Գինեսի հանձնաժողովը հաստատի իր ռեկորդը: 2011թ. Հավայան կղզիներից սերֆեր Գարրետ ՄքՆամարան նույն վայրում որսացել է 23.77 մետրանոց ալիք և ռեկորդ սահմանել: