Հոկտեմբերի 30-ին, երբ «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամները սովորականի պես հավաքվել են Մաշտոցի պուրակում, հանդիպել են դեղին գլխարկներով անծանոթների, ովքեր իրենց հետ 10 հատ այծ են բերել՝ նույնպես դեղին գլխարկներով՝ փաթաթված՝ «Պայքարում ենք օլիգարխի դեմ» պաստառներով։

Ակտիվիստները NEWS.am-ին հայտնեցին, որ այծերով պուրակ եկած մարդկանց առաջին անգամ են տեսնում, իրենց հարցերին կեղծ դեղինգլխարկավորները չեն պատասխանում։ Մի կին, նույնպես լուռ, մաքրում է այծերի կեղտոտած տարածքները։

Ակտիվիստները սա համարում են եւս մեկ սադրանք «Փակ շուկայի» սեփականատեր Սամվել Ալեքսանյանի պաշտպանների կողմից։