13-ամյա Դեւին Կոլմանը Սուրբ Ծնունդը դիմավորել է երկու ամիս շուտ. փոքրիկ Փորթ Քլինթոն քաղաքի բնակիչները տոնը նշել են, որպեսզի սատարեն քաղցկեղից մահացող դեռահասին:

Քաղաք բնակիչները նրան դիմավորել են հոկտեմբերի 28-ին, երբ նա վերադարձել է Ցինցիննատիի հիվանդանոցից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Fox News-ը:

Բժիշկները տղայի ընտանիքին հաղորդել են, որ նա կապրի միայն մի քանի շաբաթ: Ինքը Դեւինը ասել է, որ ցանկանում է վերջին օրերն անցկացնե տանը, ընտանիքի եւ ընկերների հետ: Նա նաեւ հոյւս է հայտնել, որ կապրի մինչեւ Սուրբ ծնունդ: Հենց այդ ժամանակ էլ քաղաքի բնակիչները որոշել են նրա համար Սուրբ ծննդյան տոն կազմակերպել: