Այն բանից հետո, երբ հունիսի կեսերին Latitude 6430u նոութբուքի գնորդները բողոքել էին «կատվի մեզի» հոտից, Dell ընկերությունը հայտարարել է, որ իր կողմից թողարկվող նոութբուքերը առողջության համար վտանգավոր չեն: Այս մասին հաղորդում է «Lenta.Ru»-ն՝ վկայակոչելով The Guardian-ը: Այն, որ համակարգչից «կատվի մեզի» հոտ է գալիս, հայտարարել է մոտ երեսունհինգ մարդ:
Սկզբում ընկերության աշխատակիցները խորհուրդ են տվել խոնավ կտորով մաքրել ստեղնաշարը եւ մաքրել արանքները, սակայն երբ այդ քայլերն անօգուտ են եղել, նրանք խոստացել են ներքին հետաքննություն անցկացնել:
Ընկերությունը վստահեցրել է, որ վերացրել է թերությունը եւ խորհուրդ է տվել դիմել տեխնիկական աջակցության կենտրոն եւ խնդրել փոխել ստեղնաշարը:





























