Քաղաքապետարանի առջեւ առավոտից հավաքված մի քանի տասնյակ քաղաքացիական ակտիվիստները, ովքեր պայքարում են տրասնպորտի թանկացման դեմ, ապարդյուն փորձում են ներս մտնել ու մասնակցել ավագանու նիստին։ Չնայած նիստը դռնբաց է, ոչ ակտիվիստներին, ոչ էլ լրագրողներին ոստիկանները թույլ չեն տալիս ներս մտնել՝ պատճառաբանելով, որ ներսում տեղ չկա, եւ որ նիստին կողմնակի անձիք կարող են մասնակցել միայն քաղաքապետի կամ խմբակցությունների հրավերով։
Ոստիկանները պահանջում են, որ ակտիվիստները հեռանան քաղաքապետարանի մուտքի մոտից, չնստեն աստիճաններին, որովհետեւ խոչնդոտում են աշխատակիցների մուտքը։ Նրանք քաշքշելով ակտիվիստներին իջեցրել են աստիճաններից, երիտասարդներն այս պահին նստած են գետնին։ Քիչ առաջ, ժամը 11։00-ի մոտ, ակտիվիստներից երկուսին՝ Դվին Իսանյանսին եւ Վահագն Մինասյանին, ոստիկանները բերման ենթարկեցին։











